Սերբիայում կալանավորվել է Ադրբեջանի դեսպանը


Սերբիայում կալանավորվել է Ադրբեջանի դեսպանը
Օգոստոս 13 18:52 2020

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Սերբիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում երկրի դեսպան Էլդար Հասանովի կալանավորման մասին, հայտնում է Turan-ը:

Պետական անվտանգության ծառայության զեկույցում ասվում է, որ նա ներգրավված է եղել երկրի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ավելի վաղ հայտնաբերված յուրացումներում:

«Այս քրեական գործի քննության ընթացքում ն արտաքին քաղաքական գործունեության համար հատկացված պետական միջոցների յուրացման վերաբերյալ նոր փաստեր են հայտնաբերվել: Համակարգված ֆինանսական աուդիտի ընթացքում պարզվել է, որ Սերբիայում, Բոսնիայում եւ Հերցոգովինայում եւ Մոնտենեգրոյում երկրի դեսպան Էլդար Հասանովը կատարել է զգալի ֆինանսական եւ այլ խախտումներ: Այս գործի շրջանակներում Էլդար Հասանովը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրությունում։



loading...