Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 9 00:16 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 8-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 558, մահացության ցուցանիշը՝ 265:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 558

2. Ռուսաստան – 6046

3. Իրան - 3861

4. Ադրբեջան – 3299

5. Թուրքիա – 2838

6. Վրաստան – 305

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 265

2. Իրան – 217

3. Ռուսաստան – 102

4. Թուրքիա – 69

5. Ադրբեջան – 48

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է, մահվան դեպքերինը՝ 1013:

Մեկ օրում առողջացածների թիվը 387 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 395, փաստացի բուժվողներինը՝ 6777 (մեկ օրում նվազել է 195-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: