Մեսսին գտել է կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցը


Մեսսին գտել է կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցը
Օգոստոս 8 23:22 2020

Լիոնել Մեսսին գտել է կորոնավիրուսից հեռու մնալու միջոցը։ Նա քնում է հատուկ հակակորոնավիրուսային ներքնակի վրա: Այս մասին  հայտնում է Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ ներքնակի գործվածքի վրա նանոմասնիկներ կան, որոնք 4 ժամվա ընթացքում վերացնում են բոլոր տեսակի վիրուսները։  Կորոնավիրուսով չվարակվելու հավանականությունը 99,84% է կազմում:

Այս ներքնակները, կախված մոդելից, ունեն նաև այլ գործառույթներ, օրինակ՝ ոտքերի վիբրոմերսում։ Նշվում է նաև, որ Մեսսին այնքան գոհ է եղել, որ ամբողջ տան համար պաշտպանիչ ներքնակներ է գնել։



loading...