Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 000-ը


Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 000-ը
Օգոստոս 8 22:26 2020

Բրազիլիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը օգոստոսի 8-ի դրությամբ հասել է 100 240-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Հարավամերիկյան երկիրը երկրորդն է ողջ աշխարհում ինչպես «Քովիդ-19»-ից մահացության, այնպես էլ վարակման ցուցանիշներով: Այստեղ վարակման 2 988 796 դեպք է արձանագրվել, որից 21 732-ը՝ վերջին մեկ օրում:

Ավելի քան 2 մլն հիվանդ արդեն ապաքինվել է, ներկա պահին վարակակիր է 820 162 մարդ: Ավելի քան 212 մլն բնակչություն ունեցող երկրում ավելի քան 13.2 մլն թեստավորում է կատարվել համաճարակի ողջ ընթացքում:

Կորոնավիրուսով վարակման առաջատար եկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան: Մահացության ցուցանիշով առաջատար հնգյակը կազմում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան:



loading...