Ինչու Արսեն Թորոսյանն ազատվեց Մհեր Դավիդյանցից, և ով է փոխարինելու նրան


Ինչու Արսեն Թորոսյանն ազատվեց Մհեր Դավիդյանցից, և ով է փոխարինելու նրան
Օգոստոս 8 15:57 2020

Այսօր տեղեկացանք, որ առողջապահության նախարարի հետ հանդիպումից հետո աշխատանից ազատման դիմում է ներկայացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, որի դեմ արդեն մի քանի ամիս է արշավ էր սկսել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

 

Հիշեցնենք` Մհեր Դավիդյանցին Թորոսյանը նշանակեց այդ պաշտոնում, քանի որ իր ընկերն էր: Բայց, ինչպես պարզվում է, իրավիճակ է փոխվել: ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ գործող իշխանության մեջ մի թև կա, որն ուզում է օր առաջ ազատվել Արսեն Թորոսյանից և նախարար նշանակել հայտնի վիրաբույժ, դոցենտ Արտավազդ Սահակյանի որդուն` Արամին։ Իսկ ինչ կապ ունի Արամ Սահակյանը Մհեր Դավիդյանցին աշխատանքից ազատելու որոշման հետ:

Պարզվում է` Մհեր Դավիդյանցը Արամ Սահակյանի սանիկն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանը պատրաստվում է Մհեր Դավիդյանցին փոխարինել Հովհաննես Մադոյանով, ով հայտնի է ԼԳԲՏ- ների պաշտպանությանն ուղղված իր քայլերով եւ դրա համար ստացած դրամաշորհներով։



loading...