Ռուս բժիշկը հայտնել է՝ ինչպես թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը


Ռուս բժիշկը հայտնել է՝ ինչպես թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը
Օգոստոս 8 15:48 2020

Կորոնավիրուսով հիվանդների վիճակն այժմ կարող են թեթևացնել միայն հակամարմինները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Գամալեի անվան Ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նա հերքել է տեղեկությունները, որ մի շարք մթերքներ կարող են թեթևացնել հիվանդի վիճակը։ Նրա խոսքերով՝ հիվանդի վիճակը հնարավոր է թեթևացնել միայն հակամարմինների միջոցով՝ խտացված դեղամիջոցի տեսքով։

Նրա խոսքերով՝ պատվաստանյութը կանխարգելիչ միջոց է, իսկ հակամարմինները՝ թերապևտիկ։

«Եթե մարդն արդեն հիվանդ է, հունական ընկույզ ուտելու փոխարեն լավ կլինի պատրաստի հակամարմիններ ընդունել վիրուսը չեզոքացնելու համար»,- նշել է նա։



loading...