Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարարի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարարի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել
Օգոստոս 8 15:27 2020

ՔՈ գործադիր մարմնի անդամ Աստղիկ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Բոլորդ էլ հիշում եք, որ արդեն 1.5 տարի է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, քանի որ նա կասկածվում էր, թե տեղյակ է եղել, որ իր ենթականերին պատկանող կազմակերպությունը մասնակցել /ու չի հաղթել, ի դեպ/ Պետ. գնումների գործընթացին:

Դավիթի դեմ ցուցմունք էր տվել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Այնինչ, պարզվում է, որ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը, 2019-20թթ ընթացքում 5 անգամ, 3ը՝ առանց պետ. գնումների մրցույթի, ընդհանուր՝ մոտ 250.000 դոլարի ծառայություններ է պատվիրել մի ընկերության, որի տնօրենը հենց Թորոսյանի կինն է:

 

Ընդ որում, նախկինում մի քանի անգամ, ինքն ու կինն իրար փոխարինել են տնօրենի պաշտոնում: Վերջին անգամ, Արսեն Թորոսյանը ստանձնել է տնօրենի պաշտոնը 2017 հունվարի 10-ից մինչև 2018 մայիսի 29-ը: Այստեղ մի պոկռիկ սպռավչկա. նախագահը Արսեն Թորոսյանին՝ Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու մասին հրամանը ստորագրել է 2018թ. մայիսի 12-ին: Ստացվում է, որ բացի շահերի բախման առերևույթ դեպքից, Պարոնը 17 օր համատեղել է մասնավոր ընկերությունում տնօրենի ու ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարարի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել, սակայն ոչ մեկ, չգիտես ինչու, չի մտածում նախարարի լիազորությունները դադարեցնելու մասին»:



loading...