Եթե կա երկակի ստանդարտ , ուրեմն արդեն կա օրենքի խախտում


Եթե կա երկակի ստանդարտ , ուրեմն  արդեն կա օրենքի խախտում
Օգոստոս 8 14:53 2020

Եթե կա երկակի ստանդարտ , ուրեմն  արդեն կա օրենքի խախտում, որովհետև օրինական կամ բարոյական կարող են լինել տարբերակներից միայն մեկը։

Ամուլսարի իրադարձություններում, օրինակ, երկակի, եռակի ու նույնիսկ քառակի ստանդարտների մասին կարող ենք խոսել, իսկ օերնքի մասին խոսել ընդհանրապես չենք կարող։

Հիմա, երբ ոստիկանությունը տեղափոխեց Լիդիանի տեղադրած վագոն-տնակները , բերվում են զանազան պատճառներ, ինչպես օրինակ, ճանապարհային երթևեկության խոչընդոտելու խնդիրը, վարորդների տեսադաշտը իբրև թե  փակելու հնարավորությունը և այլն, ընդ որում լիդիանը տնակը դրել էր իր տարածքում՝ լիովին օինական հիմունքներով։

Մինչդեռ 2 տարի առաջ նույն տեղում, այսինքն՝ ուրիշի տարածքում և անօրիանական, տեղադրված ժանգոտ տնակները, փաստորեն, ոչ օրենքին էին խանգարում, ոչ երթևեկությանը, ոչ տեսանելիությանը։ Ինչպես հասկանալ այս մոտեցումը, գուցե բոլոր խնդիրները հնարավոր լիներ լուծել առանց պիկետների ու լարվածության, եթե պարզապես գործեր օրենքը՝ բոլորի և յուրաքանչյուրի համար։

Ինչու ոստիկանությունը անօրինական մետաղատնակների դեմ ոչ մի փաստարկ չուներ, իսկ ահա օրինական տիրոջ կողմից նույն տեղում տեղադրված գույքը որոշում է  տեղաշարժել շատ կոնկրետ պատճառներ թվարկելով։

Ավելորդ չէ երևի հիշեցնել, որ ոստիկանության նպատակը օրինականությունը պահպանելն է, քանի որ վերջինս ոչ բնապահպան է, ոչ դատավոր և ոչ էլ ակտիվիստ, գիտնական էլ չէ, որպեսզի տեղում որոշի, թե բախվող կողմերից ով է ճիշտ, և ուրեմն՝ մնում է օրենքը, որը չպետք է խախտվի։

Իսկ գուցե նոր Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ոստիկանները առաջնորդվում են՝ ով բարձր կգոռա, ով ճանապարհ կփակի, ով կսպառնա՝ նա կհաղթի նոր գործելաոճով։ Վայոց ձորի մարզում համենայն դեպս չափորոշիչները հենց դրանք են։

 



loading...