Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով. վարակվածների թիվը գերազանցել է 40 000-ը


Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով. վարակվածների թիվը գերազանցել է 40 000-ը
Օգոստոս 8 11:08 2020

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 200 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40185 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 մարդ, կատարվել է 174438 թեստավորում, առողջացել է 32395 վարակված։ Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ:

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 785 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են: