ՊԵԿ-ի ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն


ՊԵԿ-ի ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն
Օգոստոս 7 17:21 2020

Համավարակով պայմանավորված՝ երկրում առկա սահմանափակումների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության աշխատակիցները կենտրոնացած են եղել անբարեխիղճ տնտեսական գործընթացների վրա:  Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում քաղաքացիները տանն էին, իրենց կարիքների համար շատերը պատվերներ էին կազմակերպում առցանց: Առցանց գնումների շուկայում ծավալների ավելացմանը զուգահեռ նաև մեծանում էին ռիսկերը: ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները քողարկված իրականացրել են տարաբնույթ ապրանքների գնումներ, առանձին դեպքերում արձանագրվել են առցանց գնված ապրանքների մատակարաման հետ կապված խախտումներ:

 

«Մեր ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել: Իրականացրել ենք հսկիչ գնումներ, օրինակ, «Ինստագրամ»-ում առևտրով զբաղվողից, և պարզվել է, որ վերջինս պետական գրանցում չունի: Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են օնլայն առևտրով, անպայման ունենալ պետական գրանցում և գործել օրինական դաշտում: Հիշեք, մի օր կարող է ձեր վաճառված ապրանքի գնորդը լինել օպերատիվ հետախուզության աշխատակիցը»,- հավելեց Վահան Չարխիֆալակյանը:



loading...