Կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով. Հակոբ Ճաղարյան


Կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով. Հակոբ Ճաղարյան
Օգոստոս 7 16:18 2020

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հայոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևան-Բեյրութ թռիչքների կապակցությամբ

Ո՞վ գիտի, ի՞նչ օդանավերով են օնությունը տեղափոխելու Բեյրութ:

Եղե՞լ է հայտարարված մրցույթ, թե՞ «շտապության» քողի տակ անցյալ տարվա եգիպտական թռիչքների պես շուկայական արժեքի կրկնակի գնով են կատարվելու միջնորդի-միջնորդի-միջնորդի-միջնորդի միջոցով:

Տեղեկսցնում եմ, որ ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով:

Եթե «Զվարթնոց» օդանավակայանն աջակցի, ինչպես նախորդ տարի եգիպական թռիչքների համար աջակցեց «Տարոն Ավիային», չգանձեց սպասարկման գումարը (մոտ $4.000),  և նավթով ապահովեց մի ուղղության թռիչքը (ևս $7.000), ապա գումարը կստացվի այդքանով էժան:

Միանգամյա 40 տոննայից ավել հավաքված բեռը ավելի էժան կստացվի ավելի մեծ օդանավ ներգրավելու պատճառով»:



loading...