Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը (ուղիղ)


Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը (ուղիղ)
Օգոստոս 7 14:50 2020

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 7-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը։

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։

Նշենք, որ դատարանի որոշմամբ նախորդ դատական նիստին պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոն վարչական շրջանը փոխվեց եւ պատասխանող կողմը դարձավ Երեւանի քաղաքապետարանը։



loading...