Մեր սրտերը Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ են. Հենրիխ Մխիթարյան


Մեր սրտերը Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ են. Հենրիխ Մխիթարյան
Օգոստոս 6 00:56 2020

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինսթագրամյան իր էջում անդրադարձել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունին:

«Մեր սրտերը Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ են»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:

Գերատեսչության հաղորդմամբ՝ տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

 



loading...