Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է․ Էդմոն Մարուքյան


Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է․ Էդմոն Մարուքյան
Օգոստոս 5 20:22 2020

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ:

Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում:

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է»:

 



loading...