Եկատերինբուրգի օդանավակայանում տաքսին մեծ արագությամբ ընթանալով բախվել է պատնեշին և երեք անգամ պտտվել օդում (տեսանյութ)


Եկատերինբուրգի օդանավակայանում տաքսին մեծ արագությամբ ընթանալով բախվել է պատնեշին և երեք անգամ պտտվել օդում (տեսանյութ)
Օգոստոս 5 20:32 2020

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի «Կոլցովո» օդանավակայանում տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս օդ է թռել կայանատեղու տարածքում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ քաղաքային վարչությանը, վթարը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Ուղևորի խոսքով՝ քաղաքում վարորդը սովորական արագությամբ էր վարում, սակայն երբ մուտք է գործել «Կոլցովոյի» տարածք, սկսել է մեծ արագություն հավաքել: Պետավտոտեսչության տվյալներով՝ վթարի պահին Volkswagen Polo մակնիշի մեքենայի արագությունը գերազանցել է 140 կմ/ժամը:

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ ճանապարհի եզրային պատնեշին բախվելով՝ մեքենան հարվածել է ծառին, ապա հայտնվել օդում և մի քանի պտույտ տվել օդում:

Ուժեղ հարվածից մեքենայի շարժիչն ու այլ մասեր մի կողմ են նետվել՝ վնասելով կայանատեղիում գտնվող երկու այլ մեքենաների:  

Ավտովթարից հետո 55-ամյա տաքսիստը տեղափոխվել է հիվանդանոց՝ ոտքի կոտրվածքով: Ուղևորը կրծքավանդակի և գանգուղեղային վնասվածք է ստացել և նույնպես հոսպիտալացվել է:

 

 



loading...