Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ


Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
Օգոստոս 5 20:12 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Սերժ Սարգսյանը Կիլիկիո Կաթողիկոսից հետաքրքրվել է նաև Բեյրութի մեր հայրենակիցների վիճակով, ազգային կառույցների, հոգևոր-մշակութային կենտրոններին հասցված վնասներով և որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` պատրաստակամություն է հայտնել մասնակցություն ունենալ դրանց վերականգնմանը: