Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տեղահանվել է 300 000 մարդ․ բնակարաններում ապրելն անհնար է դաձել


Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տեղահանվել է 300 000 մարդ․ բնակարաններում ապրելն անհնար է դաձել
Օգոստոս 5 19:50 2020

Լիբանանի մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 300 000 բնակիչներ տեղահանվել են իրենց տներից: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը՝ հորդանանյան պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ավելի քան 300 000 քաղաքացիներ հնարավորություն չունեն գիշերելու իրենց տներում: Բեյրութի բնակչության կեսի տներն այնպիսի վիճակում են, որ այնտեղ հնարավոր չի լինի ապրել մոտ ապագայում՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է Աբուդը:

Հզոր պայթյունից անմիջապես հետո արված լուսանկարներն ու տեսանյութերը պատկերում են, որ բազմաթիվ տներ են ավերվել և պատվել կոտրված ապակիներով:

Լիբանանի առողջապահության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի հետևանքով առնվազն 100 մարդ է մահացել, վիրավորվել 4000-ը, և երկիրն այժմ ստիպված է պայքարել երկու ճգնաժամի դեմ՝ «Քովիդ-19»-ի և աղետի հետևանքների: Հարյուրավոր քաղաքացիներ ներկա պահին անհետ կորած են համարվում:



loading...