Պոլինա Գագարինան առաջին անգամ Դմիտրի Իսխակովից բաժանության մասին հրապարակային պատմել է Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանին


Պոլինա Գագարինան առաջին անգամ Դմիտրի Իսխակովից բաժանության մասին հրապարակային պատմել է Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանին
Օգոստոս 5 19:38 2020

Երգչուհի Պոլինա Գագարինան մասնակցել է «Конечно, Вася!» շոուի նոր թողարկմանը, եւ դրա հաղորդավարների՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանi, Յուլյա Բարանովsկայայի եւ Նատալյա Կրասնովայի հետ զրույցում առաջին անգամ շոշափել է ամուսնուց բաժանվելու թեման։

Այն մասին, որ Պոլինա Գագարինայի եւ Դմիտրի Սիախակովի ամուսնությունը փլուզուման եզրին է, սկսել են խոսել դեռ անցած տարվա ավարտին։ Հատկապես ուշադիր երկրպագուները նկատել էին, որ երգչուհին դադարել է ամուսնական մատանի կրել։ Իսկ վերջերս Դմիտրի Իսխակովը խոստովանել է, որ ինքն ու արտիստն, իսկապես, բաժանվել են։ Նրանք դեռեւս պաշտոնապես չեն ամուսնալուծվել։

Պոլինա Գագարինան հայտնել է, թե ինչու է ձգտում մինչեւ վերջին պահը չհանրայնացնել անձնական կյանքը։ «Ես երբեք հայտնի չեմ եղել անձնական կյանքը գովազդելով։ Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ ընտանիքում մնա։ Ես սարսափելի կերպով չէի ցանկանում, որ համացանցում լուսանկարներ հայտնվեն, որոնցում երեւում է որովայնս։ Ես չէի թաքցնում հղիությունս ու ելույթ էի ունենում մինչեւ ութերորդ ամիս, պարզապես չէի ցանկանում, որ պլյուս 30 կիլոգրամ քաշի պայմաններում լուսանկարներ հայտնվեն։ Միշտ խնդրել եմ գաղտնիություն պահել արտաքինիս առնչությամբ։ Քանի որ իմ առաջին հղիության կարդերը շատ են, եւ դրանք օգտագործում են որպես նիհարելու գովազդ։ Ոչ ոք չի գրում, որ այդ լուսանկարներում ես հղիության վեցերորդ ամսում եմ»,- իր դիրքորոշումը պարզաբանում է Գագարինան։

Նա նշել է, որ դեմ է, որ փեսացուն ու հարսնացուն նախքան հարսանիքն ամուսնական պայմանագիր կնքեն։ Միակ բանը, որ Պոլինան կստորագրի, արտահայտությունն է. «Եթե հանկարծ ինչ-որ բան լինի, միմյանց հանդեպ պահանջներ չունենք»։