Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. պարզաբանում է վարչապետ Փաշինյանը


Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. պարզաբանում է վարչապետ Փաշինյանը
Օգոստոս 5 18:50 2020

Որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ` մենք բոլորս միասին: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերի 1-ից աշակերտները կհաճախեն դպրոցներ:

Փաշինյանն ասաց, որ հիմա մի քանի մոդելներ, սցենարներ են մշակվում. «Բոլոր սահմանափակումների վերացման տեմպը կախված է այն թվերից, որոնք մենք ամեն օր ստանում ենք, այսինքն՝ վարակի տարածման տեմպից:

Իսկ վարակի տարածման տեմպը կախված է մեզանից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից ու որակից:

Հետևաբար պետք է արձանագրել, որ որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ մենք բոլորս միասին»,- ասաց վարչապետը` կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: