Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային Բեյրութի պայթյունի բեկորներից


Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային Բեյրութի պայթյունի բեկորներից
Օգոստոս 5 12:06 2020

Համացանցում շարունակվում են տարածվել Բեյրութի նավահանգստի` երեկ տեղի ունեցած պայթյունի կադրերը:

Ականատեսները համացանցում հրապարակում են նոր կադրեր տարբեր տարածքներից:

Ըստ լիբանանյան լրատվամիջոցների` պայթյունը զգացվել է Բեյրութի տարբեր հատվածներում: Պայթյունի բեկորները տարածվել են մի շարք թաղամասերում` վնասելով շինություններ և թափանցելով բնակելի տարածքներ: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայրը տան պատուհանի մոտից փախցնում երեխային բեկորներից: Մյուս տեսանյութում երևում է, որ պայթյունի ալիքից փլվում է եկեղեցու առաստաղը:

Այս պահի դրությամբ հայտնի է շուրջ 8 տասնյակ զոհերի և 4 հազարի հասնող վիրավորների մասին: Վիրավոների և զոհերի թվում կան նաև լիբանանահայեր: