Բեյրութն այսօրվա ուժեղ պայթյունից հետո (լուսանկարներ)


Բեյրութն այսօրվա ուժեղ պայթյունից հետո (լուսանկարներ)
Օգոստոս 4 22:37 2020

«Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:

 

Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ ծովային նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել: Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել պիրոտեխնիկայի պահեստում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր եւ գրասենյակներ: Նշենք նաև, որ նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել:

Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները. հայտնել է Զարեհ Սինանյանը։



loading...