Գյումրու խնամքի կենտրոնում կորոնավիրուսը նահանջում է. 28 թեստավորումից 2 աշխատակցի մոտ է հաստատվել վիրուս


Գյումրու խնամքի կենտրոնում կորոնավիրուսը նահանջում է. 28 թեստավորումից 2 աշխատակցի մոտ է հաստատվել վիրուս
Օգոստոս 3 17:14 2020

Գյումրի քաղաքի տարեցների տուն-ինտերնատում` խնամքի կենտրոնում, նախօրեին կատարված 28 թեստավորումից կորոնավիրուս է հաստատվել միայն 2 աշխատակցի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այդ աշխատակիցների վիճակը լավ է, նրանք մեկուսացել են տանը:

Բացի այդ Նունե Գրիգորյանն հավելեց, որ այնտեղ կորոնավիրուսային հիվանդությունը նահանջել է:

«Հիվանդանոցներում բուժվող շահառուներ և աշխատակիցներ այլևս չկան, բոլորը դուրս են գրվել, նրանց վիճակը լավ է»,- ասաց Նունե Գրիգորյանն ու հավելեց, որ այս պահին խնամքի կենտրոնում կան 2 մեկուսացված շահառուներ, ովքեր երկու օրից դուրս կգան մեկուսացումից:

Հիշեցնենք, որ տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել  է 56 շահառուի եւ 12 աշխատակցի մոտ։ Խնամքի կենտրոնում մահացածների ընդհանուր թիվը 5-ն է, որոնցից մեկը մահացել է այլ հիվանդության պատճառով։