Մենք ի՞նչ տրամաբանությամբ ենք մոտենում. ներկայումս կոռուպցիոն բնույթի գործերը դատարանները պատշաճ չե՞ն քննում․ Ա․ Վարդևանյանը՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծի մասին


Մենք ի՞նչ տրամաբանությամբ ենք մոտենում. ներկայումս կոռուպցիոն բնույթի գործերը դատարանները պատշաճ չե՞ն քննում․ Ա․ Վարդևանյանը՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծի մասին
Օգոստոս 3 20:12 2020

Մասնագիտացված դատարան ստեղծելու մոդելը ընդհանուր առմամբ տրամաբանական է: Բայց այս պարագայում պետք է զուգահեռ քննարկվի մասնագիտացված քրեական և քաղաքացիական, ընտրական և ընտանեկան վեճերի վերաբերյալ դատարաններ ստեղծելու հարցը, մենք նման կոնցեպտ դատական համակարգում չենք որդեգրել. Tert am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ այսօր Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Փաստաբանի կարծիքով՝ մասնագիտացված դատարանի առանձնացումը շատ նեղ տրամաբանության մեջ է գտնվում և այս պայմաններում ստեղծել հակակոռուպցիոն դատարան, դրա իրավաչափ նպատակը և անհրաժեշտությունը չկա: Հատկապես երբ ունենք քրեական գործերով մասնագիտացված կոմպետենտ դատավորներ.

«Ենթադրենք՝ մի քրեական գործ է, որտեղ միաժամանակ երկու արարք է մեղսագրվում, մեկը կոռուպցիոն, իսկ մյուսը՝ ոչ կոռուպցիոն բնույթի, այս ժամանակ ինչպե՞ս պետք է քննվեն այդ քրեական գործերը, արդյոք սա ինքնին դժվարություն և շփոթ չի առաջացնելու դատական համակարգում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



loading...