Տատիկ, դու արժանի ես լավագույնին. Քիմ Քարդաշյանը տատի ծննդյան 86-ամյակի խնջույքից լուսանկարներ է հրապարակել


Տատիկ, դու արժանի ես լավագույնին. Քիմ Քարդաշյանը տատի ծննդյան 86-ամյակի խնջույքից լուսանկարներ է հրապարակել
Օգոստոս 1 22:30 2020

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը համացանցում նոր լուսանկարներ է հրապարակել տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակի տոնակատարությունից, որը կազմակերպվել էր Մալիբուում: Մանրամասները հայտնում է Daily Mail-ը:

126 մլն դոլար արժողության տոնակատարությանը Մերի Ջոն հյուրերին հյուրասիրել է վարդերով զարդարված տորթ և դաշնամուրային կենդանի երաժշտություն: Վայելքն ամբողջացրել է խաղաղօվկիանոսյան շքեղ տեսարանը: Ինստագրամում Քիմը նշել է, որ ծննդյան տոնին հրավիրված են եղել նաև Մերի Ջոյի ընկերները Սան Դիեգոյից, որտեղ ապրում է տատը: Մինչև միջոցառմանը ներկայանալը, սակայն, բոլոր հյուրերը հանձնել են կորոնավիրուսի թեստ: Նկարներին կից Քարդաշյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Շնորհավորում եմ իմ տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակը: Նախորդ շաբաթ ենք մենք տոնել սիրելի տատիկի ծնունդը, որը հունվարից չէր լքել իր տունը: Սկզբում հիվանդ էր, իսկ հետո՝ կորոնավիրուսը: Այսպիսով՝ մենք նախ թեստավորեցինք իր լավագույն ընկերներին Սան-Դիեգոյից, հետո միասին գնացինք Մալիբու: Մեզ հետ էին նաև տատիս սիրելի դաշնակահարն ու երգչուհին Սան-Դիեգոյից: Դա այնքան կախարդական օր էր: Տատիկ, դու արժանի ես լավագույնին»

 

Sitting pretty: Kim, 39, looked camera-ready as always, wearing a black one-shoulder gown and her hair braided down her back

Birthday girl: Mary Jo looked stylish in a long sleeve dress, plaid scarf and a paisley face mask and matching red hat

First trip: Kim explained that MJ hadn't left home since January because she was sick and then the lockdowns hit

Garden party: Kris, 64, cuddled up to Psalm on one of the property's stylish patio chairs

Family moments: The mother-of-four shared a couple more candid shots with the album

Family moments: The mother-of-four shared a couple more candid shots with the album