Սերենա Ուիլյամսը կօգնի ավելի քան 4 միլիոն դիմակ նվիրել ամերիկյան դպրոցներին


Սերենա Ուիլյամսը կօգնի ավելի քան 4 միլիոն դիմակ նվիրել ամերիկյան դպրոցներին
Օգոստոս 1 19:02 2020

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մասնակցել է Միացյալ Նահանգների դպրոցներին 4,25 միլիոն պաշտպանիչ դիմակ նվիրելու ակցիային։ Ըստ Ուիլյամսի ինստագրամյան էջի՝ նա համագործակցում է «Դպրոցների ազգային ասոցիացիայի» և հագուստ արտադրող խոշոր ձեռնարկության հետ դպրոցներին անհատական ​​պաշտպանության միջոցներ նվիրելու համար: «Ես շնորհակալ եմ այս ​​առիթի համար, որ մենք կարողանալու ենք օգնել մեր դպրոցներին ու աշակերտներին այս ռեսուրսով», - ասել է 38-ամյա մարզուհին:



loading...