Գործարկվել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը


Գործարկվել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը
Օգոստոս 1 14:13 2020

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը շաբաթ օրը հայտարարել է արաբական աշխարհում առաջին՝ «Բարաքա» ատոմակայանի գործարկման մասին:

Նա նշել է, որ ԱՄԷ-ն պատրաստվում է չորս ատոմային էլեկտրակայաններ շահագործել, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի պահանջարկի քառորդ մասը՝ անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր եղանակով։

Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը ատոմակայանները և տիեզերական հետազոտությունները ԱՄԷ-ի կողմից անվանել է հաղորդակցություն, որով արաբները կարող են վերականգնել իրենց ճանապարհը գիտության մեջ և մրցակցել մնացած մեծ ազգերի հետ:

«Բարաքա» ԱԷԿ-ը բաղկացած կլինի 5,6 մեգավատտ ընդհանուր հզորությամբ չորս էներգաբլոկներից։