Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհը մարված է


Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհը մարված է
Օգոստոս 1 17:30 2020

Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին, մարվել` 15։21-ին։ Այրվել են երկաթյա իրերի արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը (90 քմ):



loading...