Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. մարզպետը լուսանկարներ է հրապարակել


Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. մարզպետը լուսանկարներ է հրապարակել
Օգոստոս 1 09:45 2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ' այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը:

Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:

Շնորհակալություն ոստիկանության եւ ԱԻՆ մեր աշխատակիցներին»: