Հրդեհ` Երևանի Աէրացիա թաղամասի բնակարաններից մեկում. կա տուժած


Հրդեհ` Երևանի Աէրացիա թաղամասի բնակարաններից մեկում. կա տուժած
Օգոստոս 1 00:17 2020

Հուլիսի 31-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1ա շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժած Սվետիկ Խ․-ն տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Բնակարանում տեղի է ունեցել գազի 5 կգ-ոց բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Այրվել է տան դուռը և ջերմահարվել` առաստաղը (1 գմ)։



loading...