ԲԴԽ անդամ է ընտրվել Ստեփան Միքայելյանը. ՍԴ անդամի թեկնածու` Երվանդ Խունդկարյանը


ԲԴԽ անդամ է ընտրվել Ստեփան Միքայելյանը. ՍԴ անդամի թեկնածու` Երվանդ Խունդկարյանը
Օգոստոս 1 00:10 2020

97 կողմ ձայնով ԲԴԽ անդամ է դարձել ՀՀ Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, իսկ ՍԴ դատավորի թափուր տեղի համար ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին՝ 145 ձայնով:

 

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվել է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցում է 180-ը։

Նշենք նաև, որ ԲԴԽ անդամի թեկնածուներից այսօրվա ժողովին Գոռ Հակոբյանն ու Սուրեն Անտոնյանը չեն ներկայացել, իսկ Ստեփան Միքայելյանը որոշել է ելույթ չունենալ՝ հայտարարելով, որ իր գործընկերները այստեղ չեն, և անարդար կլինի խոսքով հանդես գալ։