Թրամփը չի բացառել TikTok-ն արգելափակելու հավանականությունը


Թրամփը չի բացառել TikTok-ն արգելափակելու հավանականությունը
Օգոստոս 1 00:04 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է բազմաթիվ տարբերակներ չինական ByteDance ընկերության TikTok տեսահավելվածի հարցում, ընդհուպ մինչեւ արգելափակում։

«Մենք ուսումնասիրում ենք TikTok-ը։ Հնարավոր է՝ մենք արգելենք այդ հավելվածը, սակայն չեն բացառվում նաեւ այլ լուծումներ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ «կա մի քանի տարբերակ»։

Reuters-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է միջոցներ ձեռնարկել TikTok-ի նկատմամբ անձնական տվյալների անվտանգության հարցում մտավախությունների ֆոնին։