Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան


Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան
Հուլիս 13 00:44 2020

Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ալիեւի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այսօր արդեն երրորդ անգամ Տավուշի ուղղությամբ հակառակորդի հարձակմանը:

«Ո՞ւր է Մինսկի խումբը Հենց այս պահին ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից եւ տանկից։

Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ալիեւի գլխավորությամբ»: