Ռուսաստանը կարող է 500 հազար հայաստանցու արտաքսել իր երկրից․ Փաշինյանի հակառուս քաղաքականության պատասխանը ծանր կլինի


Ռուսաստանը կարող է 500 հազար հայաստանցու արտաքսել իր երկրից․ Փաշինյանի հակառուս քաղաքականության պատասխանը ծանր կլինի
Հուլիս 10 12:48 2020

Politik.am-ը գրում է․

 

Հայաստանի իշխանությունները հակառուսականության քարոզչական ալիք սկսելով չեն հաշվարկել հնարավոր հետևանքները։ Փաշինյանի իշխանությունը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս անգամ էլ հաշվարկել է միայն կոնկրետ օրվա սպասելիքները, իսկ սպասվող զարգացումները կանխատեսելու կարողությունից զուրկ է։ Այս հանգամանքից լավ է օգտվում իշխանության սորոսական թևը, որն էլ ամենատարբեր օրակարգերն է առաջ տանում։

Հակառուսական այս ալիքի արձագանքը տնտեսական լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի գործող իշխանությունների համար։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ում աշխատում և ապրում են ավելի քան 1 մլն հայաստանցիներ, որոնցից առնվազն 500 հազարը ՌԴ-ում մնալու փաստաթղթերի խնդիրներ ունի։ Չնայած այս հանգամանքին ՌԴ իշխանությունները թույլ են տալիս նրանց աշխատելու և ֆինանսական աջակցություն ուղարկելու Հայաստանում ապրող իրենց ընտանիքներին։ 

ԵՎ հիմա, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են ատամ ցույց տալ Ռուսաստանի իշխանություններին (այս գործընթացի հիմքում դրված չէ Հայաստանի շահը, այլ այն սպասարկում է իշխանության սորոսական թևի օրակարգը), ռուսները կարող են հիշել իրենց երկրում ոչ օրինական հիմքերով աշխատող և Հայաստան փող ուղարկող 500 հազար հայաստանցիների մասին։ Ռուսական շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ նման սցենար քննարկվում է, եթե իհարե իշխանությունները շարունակեն խորացնել հակառուսականության քարոզը։

500 հազար մարդու Հայաստան վերադառնալը իրական աղետ կլինի այս իշխանությունների համար։ Նախ իշխանությունները հնարավորություն չեն ունենա վերադարձողներին ապահովել աշխատանքով, հատկապես կորանավիրուսի համավարակի պայմաններում, երբ հազարավոր աշխատատեղեր են փակվում։ Կպակասի Հայաստան մտնող տրանսֆերտների քանակը, որն էլ իր հերթին կարող է բերել սոցիալ տնտեսական աղետալի վիճակի։ Ու չի բացառվում, որ իշխանությունների անհեռատես քայլերի արդյուքնում Հայաստան վերադարձած և սովի մատնված քաղաքացիներն էլ դուրս գան փողոց ու քշեն Փաշինյանին կառավարության շենքից։



loading...