Փարաքարում բախվել են են «Opel Astra G»-ն, «Opel Zafira»-ն, «ԳԱԶ-2110»-ը եւ «Merсedes C»-ն. կա վիրավոր


Փարաքարում բախվել են են «Opel Astra G»-ն, «Opel Zafira»-ն, «ԳԱԶ-2110»-ը եւ «Merсedes C»-ն. կա վիրավոր
Հուլիս 8 10:06 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, հւլիսի 7-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ս․), «Opel Zafira» (վարորդ՝ Արայիկ Պ․), «ԳԱԶ-2110» (վարորդ՝ Վասյա Ա․) եւ «Merсedes C» (վարորդ՝ Հարություն Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Merсedes C» մակնիշի ավտոմեքենան եւ փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։