«Իրավունք». Սկսել եմ ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ. Պիտի գնդակահարեն, թող տանեն գնդակահեն. Նորայր Դավիդյան


«Իրավունք». Սկսել եմ ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ. Պիտի գնդակահարեն, թող տանեն գնդակահեն. Նորայր Դավիդյան
Հուլիս 8 09:23 2020

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որոշել է, որ այլեւս չի խոսի համավարակի, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետության մասին. «Ոչ մի բան չեմ ուզում ասել, ես գործ չունեմ: Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ վիճակ է, ես բան չեմ ուզում ասել ընդհանրապես»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նախկին նախարարը:

Պարոն Դավիդյանբայց մինչ այս խոսել եքչէ՞Անգամ մեզ հետ զրույցում ասացիքորեղանակների տաքացմանը զուգահեռ վիրուսըկնահանջի:

Փաստն այն, որ մեզ մոտ չի նահանջում: Պետք է որ նահանջեր, ըստ օրենքի, ինչ ասեմ: Մնացած հարցերին եկեք չպատասխանեմ էլի: Ես անկեղծ եմ ասում, առանց խոսել էլ այնքան բան է գլխիս եկել, որ չեմ էլ հասկանում: Արդեն ես էլ եմ սկսել ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ: Այ մարդ, թող տանեն, նստեցնեն, պրծնեն, ի՞նչ են ուզում ինձանից, ինչքա՞ն կարելի է:

Նկատի ունեք Ձեզ առաջադրված «միլիոնավորդրամների չարաշահումների փաստի առթիվհարուցված» մեղադրա՞նքը:

Այո, թող գան իմ ապրելակերպը տեսնեն, քանի սենյակ ունեմ: Բայց էնպիսի արարքների մեջ են մեղադրում, որ արդեն սկսում եմ ինքս ինձ չհավատալ: Ամեն ինչին չափ ու սահման կա, չի կարելի: Ես արդեն այն տարիքում եմ, որ էլ ինձ վախեցնել էլ չի լինի: Պիտի գնդակահարեն, թող տանեն, գնդակահարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում