Որոշեցի փորձել ուժերս. Արցախի նախագահը հետեւել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների պարապմունեքներին


Որոշեցի փորձել ուժերս. Արցախի նախագահը հետեւել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների պարապմունեքներին
Հուլիս 5 21:05 2020

Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին և տալով մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ՝ որոշեցի փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի ոտքով հաղթահարել եմ մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:

Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս:

Ի գործ…»:

 

 



loading...