Մայր օրենքը մեր պետության հենասյունն է. Սուրեն Պապիկյան


Մայր օրենքը մեր պետության հենասյունն է. Սուրեն Պապիկյան
Հուլիս 5 17:00 2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհդանիշների օրվա կապակցությամբ:

Սահմանադրության անհրաժեշտության ու արժեքայնության գիտակցումը պետք է լինի յուրաքանչյուրիս գործունեության հիմքում: Առանց սահմանադրության և դրա իրացվելիության չկա պետություն:

Գիտակցում, որը հայ իրավական միտքը արարեց աշխարհում առաջին սահմանադրության ընդունումից ավելի վաղ` 1783թ. «Ոռոգայթ Փառաց» աշխատությամբ ամրագրելով օրենքի գերակայության և ժողովրդի իշխանության սկզբունքը ապագա հայկական պետականության հիմքում:

Ուստի օրինապաշտ և սահմանադրական երկիր ունենալուն, ինչու չէ` հեղափոխությամբ արտոնված ժողովրդավարության առաջամարտիկ լինելուն այլընտրանք մենք չունենք:

Մայր օրենքը մեր պետության հենասյունն է:

Եվ այդ հենասյունն ամրացնելու և իսկապես նրա վրա հենվելու համար մենք այսօր պարտավորություն ենք ստանձնել բարեփոխելու այն:

Այդ փոփոխությունները միտված են
անփոփոխելի 2 սկզբունքի.

 

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Շնորհավորում եմ բոլորիս»: