Արարատի մարզում բացվելու է 5 նոր նախակրթարան. Արայիկ Հարությունյան


Արարատի մարզում բացվելու է 5 նոր նախակրթարան. Արայիկ Հարությունյան
Հուլիս 5 16:12 2020

5 նոր նախակրթարան` Արարատի մարզում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Սրանով զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»,-գրել է նա: