Չինաստանում գրանցվել են կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր


Չինաստանում գրանցվել են կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր
Հուլիս 5 14:50 2020

Չինաստանում 1 օրում 15 մարդ վարակվել է կորոնավիրուսով, գրում է Չինաստանի առողջապահության պետական ​​կոմիտեն:

Նշվում է, որ յոթ հիվանդի մոտ ախտանշանները բացակայում են:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում ավելի քան 83 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 4634 մարդ: