Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 205 մարդ


Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 205 մարդ
Հուլիս 5 11:04 2020

Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 706 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 28606 դեպք, վերջին մեկ օրում 2437 նոր թեստավորում::

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 122682  վերջին մեկ օրում 2143 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11824 պացիենտ, աճել  է` 493-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 16140  անձ` վերջին մեկ օրում 205 անձ:

Ընդհանուր առմամբ, 484 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է:



loading...