Հայաստանում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները. ՏԱՍՍ


Հայաստանում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները. ՏԱՍՍ
Հուլիս 5 00:18 2020

Ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում հուլիսի 4-ին Հայաստանի Գյումրի քաղաքում՝ վարձակալած բնակարանում հայտնաբերված ռուս զինծառայողի դիակի վերաբերյալ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտնում են Հարավային ռազմական շրջանից։

 

Ըստ հաղորդագրության՝ տղամարդը պայմանագրային հիմունքով  ծառայել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում:

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով` զինծառայողի մահվան պատճառ են հանդիսացել անձնական հանգամանքները: