Կիևի կենտրոնում կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել


Կիևի կենտրոնում կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Հուլիս 5 00:01 2020

Շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, մայրաքաղաքային Բասեյնայա փողոցում կրակոցներով ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է երեք մարդ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տասը մարդ տեղափոխվել ոստիկանության Պեչերսկու բաժանմունք, հայտնում է 112.ua-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությունը։

Միջադեպի մասին ահազանգը ոստիկանները ստացել են առավոտյան։ Դեպքի վայր անմիջապես պարեկային 7 անձնակազմ եւ քննչական-օպերատիվ խումբ է ժամանել։

«Նախնական պարզվել է, որ երկու ընկերական խմբերի միջեւ կոնֆլիկտ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում մասնակիցներից մեկը զենք է հանել եւ մի քանի անգամ կրակել է։  Միջադեպի արդյունքում մասնակից կանանցից մեկը ոտքի վնասվածք է ստացել, բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում։ Բացի այդ, երկու մասնակից դանակահարվել եւ հոսպիտալացվել է բժշկական հաստատություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր հանգամանքները պարզելու համար տասը մարդ բերման է ենթարկվել ոստիկանության Պեչերսկու բաժանմունք: Դեպքի վայրից մեկնարկային ատրճանակ եւ պարկուճ է առգրավվել, որոնք կուղարկվեն փորձաքննության: Քրեական դատավարություն է սկսվել 296 հոդվածի 4-րդ մասով («Խուլիգանություն»), որի պատժամիջոցը մինչեւ յոթ տարվա ազատազրկում է նախատեսում։



loading...