Քսենիա Բորոդինայի դուստրը խանգարել է ծնողներին ռոմանտիկ գիշեր անցկացնել


Քսենիա Բորոդինայի դուստրը խանգարել է ծնողներին ռոմանտիկ գիշեր անցկացնել
Հուլիս 4 23:40 2020

Քսենիա Բորոդինան եւ Կուրբան Օմարովը նշել են իրենց հարսանիքի հերթական տարեդարձը: Ճիշտ է, ոչ այնպես, ինչպես պլանավորել էին։ Այս մասին հայտնել է ինքը՝ Քսենիա իր Instagram-ում։

Հաղորդավարուհին որոշել է ուրախացնել ամուսնուն եւ հյուրանոցում համար է պատվիրել։ Սակայն զույգի կրտսեր դուստրը որոշել է ընկերակցել ծնողներին։

«Երեկ մեր ամուսնության հերթական տարեդարձի կապակցությամբ ամուսնուս հետ որոշել էինք ռոմանտիկ ընթրիք ունենալ ռեստորանում, իսկ հետո ես անակնկալ էի պատրաստել, ինչի մասին առավոտյան ասացի ամուսնուս։ Ասում եմ... տանից դուրս գալիս իրեր վերցրու հետդ))) ամուսինս անմիջապես կռահեց եւ ասաց հյուրանո՞ց ենք գնալու։

Ես ասում եմ, այո եւ այստեղ Տեոնան լսում է մեր խոսակցությունը եւ գոռում՝ ուռաաաաա հյուրանոց))))) ես գնում եմ իրերս հավաքեմ))) Ահա, թե ինչպես ենք մենք հայտնվել այստեղ երեքով) պետք է ամբողջ գիշեր դիտել մուլտֆիլմեր եւ ուտել կոնֆետներ) ամեն ինչ այնպես է, ինչպես երազում էինք», - պատմել է Բորոդինան իր Instagram-ում։

Հիշեցնենք, որ Քսենիա Բորոդինան եւ գործարար Կուրբան Օմարովն ամուսնացել են 2015թ․-ին: