Խոշոր հրդեհ Երեւանում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. Կրակը հաջողվել է մեկուսացնել


Խոշոր հրդեհ Երեւանում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. Կրակը հաջողվել է մեկուսացնել
Հուլիս 4 22:58 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կողբի փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին։