Բաքվի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել


Բաքվի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիս 4 23:12 2020

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ շաբաթ օրը հրդեհ է բռնկվել Բաքվի «Սոբսան» ներկերի գործարանում: Այս մասին հայտնում են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ-գծին ստացվել է տեղեկատվություն հրդեհի մասին։ Դեպքի վայր են մեկնել նախարարության հրշեջ ծառայության ստորաբաժանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-ի ՝տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները ներկայում շարունակվում են:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հրդեհն ընդգրկել է 700 ք/մ տարածք: Հրդեհի բռնկման պատճառները չեն հաղորդվում: