BMW-ն Բյուրականի ոլորաններում կողաշրջված վիճակում հայտնվել է անտառում. պատճառը վթարային իրավիճակն է եղել


BMW-ն Բյուրականի ոլորաններում կողաշրջված վիճակում հայտնվել է անտառում. պատճառը վթարային իրավիճակն է եղել
Հուլիս 4 22:10 2020

Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, BMW մակնիշի 20 NM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի՝ Բյուրականի ոլորաններում, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, բախվել բետոննե արգելապատնեշին, այնուհետեւ առաջ ընթանալով, բախվել ծառերին, եւ կողաշրջված վիճակում հայտնվել անտառում:

Shamshyna.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Mitcubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ըստ տեղեկութունների, վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար, այնուհետեւ բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, BMW-ի վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերաբարձ կռունկով դուրս բերվեց անտառից եւ տեղափոխվեց անվտանգ վայր: