Համատիրությունների կյանքում երկու տարի է՝ բան չի փոխվել․ Արշալույս Մղդեսյան


Համատիրությունների կյանքում երկու տարի է՝ բան չի փոխվել․ Արշալույս Մղդեսյան
Հուլիս 4 17:27 2020

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքի տխուր վիճակը մի քանի անգամ սուր ես զգում, երբ նորածին կա տանը։ Հունից հանում է շենքի վերելակի փոքրությունը, աղբամուղից եկող գարշահոտությունը, պադյեզդի գերանհարմարությունը, մանկասայլակով իջնելիս բակի ասֆալտի, մեղմ ասած, խորդուբորդությունը, և վերջին շտրիխը` բակային այգու աղբանոցային վիճակը։ Ու էս հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում ապրում ու երեխա ենք մեծացնում։

 

Հ.Գ. Երբ գույքահարկ եք ավելացնում` համայնքներն ուժեղացնելու մասին խոսելով, բնակիչներին նաև հստակ ասեք` 30 մլրդ ավելի գումար գանձելով, մարդիկ էլի սենց պայմաններում են ապրելո՞ւ, թե՞ մի բան փոխվելու է իրենց կյանքում։

 

Ի դեպ` համատիրությունների կյանքում երկու տարի է, ինչ բան չի փոխվել։ Խոստացել էիք փոխել, Երևանի քաղաքապետարան, ՀՀ կառավարություն»։