Ադրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են


Ադրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են
Հուլիս 4 15:42 2020

Ադրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են ճանապարհ փակելով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Փորձագետի հաղորդմամբ` Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչներն արդեն երկու օր է բողոքում են, որ չունեն ոռոգման ջուր, որ չորանում են այգինները և ցանքատարածությունները։

«Իշխանությունը, փոխանակ հարցին լուծում տա, դեպքի վայրեր է ուղարկում մեծաքանակ ուժայինների, որպեսզի ցրեն բողոքի ակցիաները»,- նշում է Հովհաննիսյանը։