«Դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների՝ քեզ վստահված առողջությունն իդեալական վիճակում է»․ Հակոբ Ռուբինյան


«Դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների՝ քեզ վստահված առողջությունն իդեալական վիճակում է»․ Հակոբ Ռուբինյան
Հուլիս 4 16:56 2020

Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ Նաիրա Զոհրաբյանի երկրպագուն չեմ եղել և չեմ, ինչի մասին վկայում են այդ թեմայով իմ բազմաթիվ գրառումները:
     Բայց երբ կարդացի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը Ն. Զոհրաբյանին, որոշեցի «մի երկու» բան ասել:

Նախ որպես տղամարդ. Արսեն ջան, տղա ջան, քեզ չեն սովորեցրե՞լ, որ կնոջ հետ պետք է հարգանքով խոսել:

Երկրորդ, որպես լրագրող և սցենարիստ. կոչ-դիմումիդ ձևն ու ոճը բացարձակապես ո՛չ սրամիտ է, ո՛չ սարկաստիկ, ո՛չ էլ իրոնիկ: Այն հիշեցնում է մի մորուքավոր անեկդոտ. «բա ինչի՞ գլխարկ չես դրել» տրամաբանությամբ, որից մի կիլոմետրից գալիս է ինքնահիացմունքի բուրմունք:

Երրորդ, որպես ՀՀ քաղաքացի. դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների քեզ վստահված առողջությունը իդեալական վիճակում է, որ անցել ես լեզվակռվի:

Հ.Գ. «դուք»-ով չեմ դիմում, քանի որ դրա ո՛չ անհրաժեշտությունն եմ տեսնում, ո՛չ էլ իմաստը…»։



loading...