Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել


Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիս 4 14:32 2020

Հուլիսի 3-ին, ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է. Ա-ն՝ ծնված 2009 թվականին և Դ-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:

Է. Ա-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:

Դ. Ս-ին դեռևս չեն հայտնաբերել:

Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:



loading...